Այն, ինչ գաղտնիք չէր Սերժ Սարգսյանի դեպքում, Ալեն Սիմոնյանի դեպքում գաղտնի՞ք է․ ինչու է նույն օրենքը վարչապետի աշխատակազմն ըստ ցանկության գործարկում

 |factor.am|
19:05 - 21 դեկտեմբերի, 2021

Այն, ինչ գաղտնիք չէր Սերժ Սարգսյանի դեպքում, Ալեն Սիմոնյանի դեպքում գաղտնի՞ք է․ ինչու է նույն օրենքը վարչապետի աշխատակազմն ըստ ցանկության գործարկում |factor.am|

factor.am: Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ՝ Հայաստանի բարձրագույն իշխանությանը՝ ժողովրդին, հասու չէ տեղեկատվությունն այն մասին, թե պետական բյուջեից որքան գումար է ծախսվել կառավարական առանձնատան վերանորգման համար, որտեղ առաջիկայում բնակության կտեղափոխվեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու նրա ընտանիքը:

Ալեն Սիմոնյանի՝ կառավարական ամառանոց տեղափոխվելու տեղեկությունը փոխանցել էր ԱԺ նախագահի մամուլի խոսնակը՝ հավելելով, որ առանձնատունը վերանորգման փուլում է:

Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ենթակայությամբ գործող «Կոնդի առանձնատների» ՊՈԱԿ և խնդրել տեղեկություններ՝ ո՞ր ընկերությունն է վերանորոգում ԱԺ նախագահին սպասարկող առանձնատունը, ինչպե՞ս է ընտրվել ընկերությունը և որքա՞ն գումար է ծախսվել վերանորոգման համար:

«Կոնդի առանձնատներ» ՊՈԱԿ-ից, սակայն, մերժել են տեղեկատվության տրամադրումը՝ հղում անելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետին: Օրենքի այս կետի համաձայն՝ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ Ազգային ժողովի նախագահի արարողակարգային, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ծախսերը համարվում են պետական գաղտնիք:

«Գնումների մասին» օրենքում փոփոխությունը կատարվել է նախորդ իշխանության կողմից՝ 2016 թվականի դեկտեմբերին, իսկ փոփոխություններն ուժի մեջ են մտել երկու ամիս անց՝ 2017-ի փետրվարին: Սակայն ուշագրավ է, որ 2018 թվականի սեպտեմբերին՝ հեղափոխությունից կարճ ժամանակ անց,  հարցմանն ի պատասխան վարչապետի աշխատակազմը տրամադրել էր Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին նրան սպասարկած առանձնատան պահպանման ծախսերի մասին տեղեկությունները:

Այսինքն՝ Փաշինյանի աշխատակազմը Սերժ Սարգսյանի առանձնատան վերանորոգման ծախսերի մասին տվյալները 2018 թ-ին չէր համարել պետական գաղտնիք, իսկ ահա Ալեն Սիմոնյանի դեպքում դա համարվել է պետական գաղտնիք, թեև երկու դեպքում էլ առկա է միևնույն օրենսդրական կարգավորումը։

Առավել մանրամասն՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել