Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ երկխոսության ցանկացած ձևաչափով

 |armenpress.am|
22:12 - 21 դեկտեմբերի, 2021

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ երկխոսության ցանկացած ձևաչափով |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության ցանկացած ձևաչափով, ինչպես միջնորդների ներգրավմամբ, այնպես էլ ուղղակիորեն Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողներին:

«Մենք պատրաստ ենք հանդիպել Ռուսաստանի Դաշնության հետ: Մենք դրանից չենք վախենում, մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով՝ ինչպես ցանկացած գործընկերների հետ: Մենք պատրաստ ենք նաև ուղիղ երկխոսության», - ասել է Զելենսկին՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների պատրաստակամության մասին հարցին։

Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հնարավոր հանդիպման օրակարգը համաձայնեցվում է, և անհրաժեշտության դեպքում նա պատրաստ է անձամբ զանգահարել Պուտինին՝ համաձայնեցնելու բանակցությունների թեմաները։

 «Ես կարծում եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք հանդիպման տարբեր ձևաչափեր ստեղծելու համար»,- ասել է Զելենսկին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվայի և Կիևի միջև ամենաբարձր մակարդակով շփումների հեռանկարը դեռևս տեսանելի չէ, քանի որ նախկին համաձայնագրերի ձևերն ու կարգավիճակը չեն փոխվում։ Միաժամանակ նա հիշեցրել է Պուտինի պատրաստակամությունը նման երկխոսության՝ համապատասխան օրակարգի առկայության դեպքում, ինչը բազմիցս ընդգծվել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել