Երկու կողմերից կգործի լիարժեք մաքսային, սահմանային հսկողություն, որը մեզ համար, Ադրբեջանի համար ընդունելի է, եւ մենք պայմանմավորվեցինք գործարկել երկաթուղու հնարավորությունը․Նիկոլ Փաշինյան
20:06 - 24 դեկտեմբերի, 2021

Երկու կողմերից կգործի լիարժեք մաքսային, սահմանային հսկողություն, որը մեզ համար, Ադրբեջանի համար ընդունելի է, եւ մենք պայմանմավորվեցինք գործարկել երկաթուղու հնարավորությունը․Նիկոլ Փաշինյան

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց մամուլի ասուլիսը։

Դեկտեմբերի 15-ի բրյուսելյան հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ վերագործարկվելու է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը։ «Թե՛ ԵՄ, թե՛ ՌԴ կողմի նախաձեռնությամբ կազմակերպված եռակողմ հանդիպումներից հետո, փաստորեն, հաջողվել է հասնել կոնկրետ արդյունքների միայն երկաթուղու հարցում։ Ո՞րն է այն գլխավոր խոչընդոտը, որ համաձայնություն ձեռք չի բերվում ավտոճանապարհների ապաշրջափակման հարցում։ Արդյոք Բրյուսելում դռնփակ հանդիպումների ժամանակ Ադրբեջանն այլ պահանջներ է առաջ քաշել»,- Փաշինյանին ուղղված հարցերից առաջինն է՝ հավելումով՝ կարո՞ղ է բրյուսելյան հանդիպումներից հետո վերահաստատել, որ հայկական կողմը որեւէ պարագայում չի համաձայնվի առանց մաքսային ստուգումների եւ մաքսային տուրքի գանձման ճանապարհ տրամադրել Ադրբեջանին։

Փաշինյանը պատասխանեց, որ հանդիպումից առաջ էլ գծանշել էր հայկական կողմի կարմիր գծերը, որ միջանցքային որեւէ տրամաբանություն հայկական կողմը չի ընդունում․

«Այն, ինչ պայմանավորվեցինք եւ խոսեցին երկաթուղիների մասով Բրյուսելում, Սոչիսում սկսված խոսակցության ամփոփումն էր, եւ այդտեղ արձանագրումը հետեւյալն էր, որ երկու կողմերից կգործի լիարժեք մաքսային, սահմանային հսկողություն, որը մեզ համար, Ադրբեջանի համար ընդունելի է, եւ մենք պայմանմավորվեցինք գործարկել երկաթուղու հնարարությունը»։
Ինչ վերաբերում է ավտոճանապարհներին՝ Փաշինյանն ասաց, որ մեր սկզբունքային դիրքորոշումը մնացել է նույնը․
«Բայց Բրյուսելում ես եւ Ադրբեջանի նախագահը փորձեցինք մտնել մանրամասների մեջ, հասկանալ՝ ինչն է պատճառը, որ մենք արտահայտում ենք այսպիսի դիրքորոշումներ, որովհետեւ հրապարակյին հնչող դիրքորոշումները այսբերգի երեւացող կողմն են։ Բայց կան պատճառներ ու խնդիրներ, որոնց պատճառով այս կամ այն դիրքորոշումն ենք արտահայտում։ Երբ մտանք մանրամասների մեջ, ես այդտեղ էլ տեսա հնարավորություն, որ մենք կարող ենք գալ որոշակի լուծումների, որտեղ թե մեր դիրքորոշումները, թե՛ Ադրբեջանի առաջ քաշած զուտ գործնական խնդիրները կարող են իրականում լուծում ստանալ, բայց էս մասով մենք ոչ մի պայմանավորվածություն չունենք, պարզապես այդ հանդիպումից հետո նաեւ ես որոշակի հնարավորություններ տեսա, եւ դրանք մենք պիտի փորձենք օգտագործել, որպեսզի այս հարցում իրական կոմպրոմիսային լուծում գտնենք, որը չի հատում մեր էն կարմիր գծերը, որոնց մասին ես արդեն ասել եմ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել