ՀՀ-ն գերեվարված երկու ադրբեջանցի զինծառայողներին ադրբեջանական կողմին է վերադարձել առանց նախապայմանների․Նիկոլ Փաշինյան
20:37 - 24 դեկտեմբերի, 2021

ՀՀ-ն գերեվարված երկու ադրբեջանցի զինծառայողներին ադրբեջանական կողմին է վերադարձել առանց նախապայմանների․Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն վերջերս գերեվարված երկու ադրբեջանցի զինծառայողներին ադրբեջանական կողմին է վերադարձել առանց նախապայմանների։

Առցանց ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով, որ նրանց որեւէ բանի դիմաց չեն վերադարձրել․

«Որովհետեւ մենք չենք ուզում տպավորություն  ստեղծել, թե մենք մարդկանց սակարկություններով ենք զբաղված։ Մենք մեր դիրքորոշմամբ ի ցույց ենք դրել մեր լիարժեք հավատարմությունը՝ միջազգային նորմերին եւ կանոններին»,- ասաց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել