Ստոլտենբերգը հունվարի 12-ին ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդ գումարելու որոշում է ընդունել
 |azatutyun.am|
11:15 - 26 դեկտեմբերի, 2021

Ստոլտենբերգը հունվարի 12-ին ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդ գումարելու որոշում է ընդունել |azatutyun.am|

azatutyun.am: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը որոշել է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը գումարել 2022-ի հունվարի 12-ին, հայտնում է կառույցի մամուլի ծառայությանը։

Այս հանդիպումը կարող է լինել առաջինը երկուսուկես տարվա ընթացքում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 12-13-ը Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստը՝ դաշինքի անդամ երկրների գլխավոր շտաբների պետերի մակարդակով։

Ըստ ԶԼՄ-ների՝ հանդիպմանը մասնակիցները մտադիր են քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր՝ կապված Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի կենտրոնացման մասին հաղորդումների հետ։

Անցած ուրբաթ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատեց, որ Մոսկվան առաջարկ է ստացել Հյուսիսատլանտյան դաշինքից՝ հունվարին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ անցկացնելու վերաբերյալ, իսկ հանդիպման կոնկրետ ժամկետներն ու ձևաչափը կորոշվեն ավելի ուշ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել