Երեկ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների պալատը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Բրեքսիթի ոչ մի տարբերակ չունի բավարար աջակցություն․ օրակարգում ներկայացված ութ առաջարկներից և ոչ մեկը չընդունվեց։
Քվերակության դնելով այդ տարբերակները, սկսած ամենակոշտ ու արագ Բերքսիթից մինչև նոր հանրաքվեի անցկացում՝ խորհրդականները հույս ունեին վերջապես հասնել համաձայնության ու հասկանալ, թե որն է ԵՄ-ից դուրս գալու ամենաընդունելի ու հավանություն վայելող տարբերակը։
Բրեքսիթի հարցերով նախարարության քարոտուղար Սթիվեն Բարքլայը նշեց, որ քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ իրենց մշակած տարբերակը լավագույնն է, այն է` պարլամենտը քվեարկում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի օգտին, որը տեղի է ունենում մայիսի 22-ին։
Քվեարկության արդյունքները եզրափակեցին դրամատիկ իրադարձություններով լի օրը․ Թերեզա Մեյը խոստացավ հրաժարական տալ ժամկետից շուտ, եթե Պալատը քվեարկի իր կողմից ներկայացված օրինագծի օգտին։
Մեյի հայտարարությանից հետո մի քանի պահպանողական պատգամավորներ հայտարարեցին, որ կսատարի օրինագիծը, սակայն իռլանդական յունիոնիստական կուսակցության ներկայացուցիչները նշեցին, որ իրենք չեն քվեարկելու օրինագծի օգտին։
Քվերակության դրված ութ առաջարկից առավելագույն ձայներ էր ստացել միջկուսակցական նախագիծը, որը ներկայացրել էր պահպանողական Քեն Քլարկը։
Ըստ նախագծի՝ ԵՄ-ից դուրս գալուց հետո կստեղծվի նոր մաքսային միություն, որը կապահովի առանց հարկերի առևտուր Մեծ Բրիտանիայի ու ԵՄ անդամ պետությունների միջև ։
Պահպանողական պատգամավորներին, բացի նախարարներից, տրվել էր ազատ քվեարկելու հնարավորություն։
comment.count (0)