Բարձր աշխատավարձ ստացողը մեր պատկերացրած քաղաքացին է։ Այսօր այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում՝ անդրադառնալով հարկային օրենսգրքի փոփոխություններին։
«Համահարթ եկամտային հարկի սահմանումը շատ կարևոր է։ Հայաստանում բերեք տնտեսագտների նստացնենք 100 տնտեսագետը կտա 150 տարբերակ, թե ոնց պետք է փոխենք։ էստեղ հարցը գալիս է քաղաքական որոշման արդեն, թե ինչ ենք մենք ուզում, ինչ խնդիր ենք ուզում լուծել ։
Հիմա նոր թշնամի է ի հայտ եկել մեր հանրային կերպարում՝ բարձր աշխատավարձ ստացողները։ Մենք սնայպերով բոլոր անկյուններում նստենք՝ որտեղից բարձր աշխատավարձ ստացող լինի, խփենք քցենք։
Ո՛չ, դա չի համապատասխանում մեր քաղաքական գծի տրամաբանությանը, որովհետև բարձր աշխատավարձ ստացողը մեր պատկերացրած քաղաքացին է։ Մենք պետք է ամեն ինչ անենք՝ բարձր աշխատավարձը խրախուսենք։ Մենք պետք է ցույց տանք, որ բարձր որակավորում ունեցող մասնագետը հարկվում է էստեղ համեմատաբար ցածր, այլապես ո՞նց ենք զարգացնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտը»,- ասաց նա։
comment.count (0)