Թալիբները կրակ են բացել Քաբուլում ցույցի դուրս եկած կանանց ուղղությամբ |tert.am|
10:44 - 28 դեկտեմբերի, 2021

Թալիբները կրակ են բացել Քաբուլում ցույցի դուրս եկած կանանց ուղղությամբ |tert.am|

tert.am: Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժման անդամները կրակ են բացել կանանց ուղղությամբ, որոնք երեքշաբթի բողոքի ակցիա են կազմակերպել Քաբուլում:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին, միջադեպը տեղի է ունեցել իտալական Emergency մարդասիրական կազմակերպության հիվանդանոցի մոտակայքում: Տուժածների կամ զոհերի մասին տեղեկություն չի ստացվել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մի խումբ կանայք ցույց են անցկացրել երկրի մայրաքաղաքում՝ պահանջելով իրենց իրավունքների պահպանումն ու կյանքի մակարդակի բարելավում:

«Մենք քաղցած մարդկանց ձայնն ենք: Կանայք արթնացել են, մենք ատում ենք խտրականությունը»,- աղբյուրը մեջբերում է ցույցի մասնակիցներից մեկին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել