Եվրոպայում կորոնավիրուսային վարակի նոր ռեկորդներ են գրանցվում |azatutyun.am|
12:28 - 29 դեկտեմբերի, 2021

Եվրոպայում կորոնավիրուսային վարակի նոր ռեկորդներ են գրանցվում |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպայում կորոնավիրուսային վարակի նոր ռեկորդներ են գրանցվում և թեստերի պահանջարկի աճ:

Դանիայում, մասնավորապես, օրական վարակի ավելի քան 15 հազար նոր դեպք է գրանցվում, թեստավորումների 12 տոկոսից ավելին դրական արդյունք է տալիս։ Այդուհանդերձ, բժիշկներն ընդգծում են, որ երկրում թեստավորման մակարդակը ամենաբարձրերից մեկն է աշխարհում։

Իսպանիայում թեստերի համար մեծ հերթեր են: Այնտեղ ևս վիրուսն արագ տարածվում է, վերջին մեկ օրվա ընթացքում վարակվել է գրեթե 215 հազար մարդ։ Բժիշկներն ընդգծում են, որ «օմիկրոնը», լինելով կորոնավիրուսի շտամներից թերևս ամենավարակիչը, հազվադեպ է հանգեցնում լուրջ հետևանքների։ Այնուամենայնիվ, Իսպանիայում հիվանդանոցային մահճակալների 18 տոկոսը զբաղեցնում են կորոնավիրուսով հիվանդները։

Երկուշաբթի օրը Ֆրանսիայում նոր ռեկորդ գրանցվեց՝ վարակի ավելի քան 180 հազար դեպք մեկ օրում։ Այնտեղ արդեն թեստերը կարելի է գնել խանութներից՝ ինքնուրույն թեստավորում անցկացնելու համար:

Շոտլանդիայում թեստավորման ծառայությունների ռեկորդային պահանջարկը հանգեցրել է նրան, որ արդյունքներին պետք է սպասել մինչև հինգ օր՝ սովորական երկու օրվա փոխարեն: Մեծ Բրիտանիայում Սուրբ Ծնունդից հետո հերթական ռեկորդն են գրանցել՝ օրական գրեթե 130 հազար նոր դեպք։ Ավելին, իշխանությունները շեշտում են, որ սա թերի տվյալ է՝ տոների պատճառով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել