Դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունների համատեղ նիստ։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ֆեյսբուքյան էջից:
«Նիստի ընթացքում քննարկվել են օրենսդրի և ավագանու միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը, քաղաքային առկա խնդիրներին, քաղաքի զարգացման ծրագրերին վերաբերող և մի շարք այլ հարցեր։
Նիստին մասնացել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
comment.count (0)