armenpress.am։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մարտի 27-ին մեկ անգամ եւս ցույց տվեց, որ փակուղում Է գտնվում Եվրամիությունից երկրի դուրս գալու ձեւերի հարցում. պատգամավորները մերժեցին Brexit-ի բոլոր ութ տարբերակները։ Տարբերակները, որոնք առաջարկվել Էին իրենց իսկ պատգամավորների կողմից, ներառում Էին բորոր հնարավոր գործողությունները՝ ԵՄ-ի հետ արագ ու վճռական խզումից մինչեւ Brexit-ի չեղարկումը, եւ դրանցից ոչ մեկը չհավաքեց նույնիսկ հարաբերական մեծամասնություն:
Առավել շատ ձայներ հավաքած առաջարկություններից մեկն այն Էր, որ ԵՄ-ի հետ ցանկացած համաձայնագիր դրվի հանրաքվեի (268 ձայն), Եվրամիության հետ մաքսային միության մասին առաջարկությունն ստացավ 264 ձայն, ԵՄ-ի հետ մաքսային միության եւ այլ ուղղություններով սերտ համագործակցության վերաբերյալ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջարկությունը՝ 237 ձայն:
Նաեւ Համայնքների պալատը քվեարկեց բրիտանական օրենսդրության մեջ Brexit-ի նոր ամսաթվերի ամրագրման օգտին: Այժմ Մեծ Բրիտանիան, ինչպես ավելի վաղ պայմանավորվել են Եվրամիության անդամները, միավորումից դուրս կգա ապրիլի 12-ին, եթե մինչեւ մարտի վերջը չքվեարկի տարբերակներից մեկի օգտին, կամ մայիսի 22-ին՝ փոխհամաձայնության հասնելու դեպքում:
comment.count (0)