Ուկրաինան փակել է նավահանգիստները ռուսաստանյան նավերի համար |news.am|
17:05 - 01 հունվարի, 2022

Ուկրաինան փակել է նավահանգիստները ռուսաստանյան նավերի համար |news.am|

news.am: Ուկրաինան փակել է նավահանգիստները ռուսաստանյան նավերի համար: Օրենքը, որն արգելում է ռուսական նավերի մուտքն ուկրաինական ներքին ջրեր, ուժի մեջ է մտել 2022թ. հունվարի 1-ին։ 2020թ. դեկտեմբերի 3-ին Գերագույն ռադայի ընդունած համապատասխան փաստաթուղթը տեղակայվել է խորհրդարանի կայքում։

Փաստաթղթի տեքստի համաձայն՝ «ագրեսոր պետության» դրոշի ներքո նավարկող նավերն այսուհետ չեն կարող գետերի նավահանգիստների միջեւ ուղեւորներ եւ բեռներ տեղափոխել միջազգային նավարկություններով։ Նման միջոց է մտցվել երկրի ներքին ջրերում մերձափնյա բեռնափոխադրումների դեմ։

Բացի այդ`  փաստաթուղթն արգելում է Ուկրաինայի Պետական նավային ռեեստրում գրանցել Ռուսաստանի քաղաքացիներին պատկանող նավերը։

Ուկրաինայում նեքրին նավարկելի ջրեր են համարվում Դնեստր, Դունայ, Դնեպր եւ այլ գետեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել