Ֆրանսիայի հարավում կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել

 |armenpress.am|
11:42 - 04 հունվարի, 2022

Ֆրանսիայի հարավում կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսի նոր տարբերակ են հայտնաբերել Ֆրանսիայի հարավում: Հունվարի 3-ին այդ մասին հայտնել Է Ավստրիայի Heute թերթի Էլեկտրոնային տարբերակը:

Հրատարակությունը նշում Է, որ անհայտ շտամը հայտնաբերվել Է Կամերունից Ֆրանսիա վերադարձած ճանապարհորդների մոտ:

Փորձագետերը չեն բացառում, որ վիրուսի այս տարբերակի հարուցիչը տարածված Է այդ աֆրիկյան երկրում: Թեստերը բոլոր վարակվածների մոտ հայտնաբերել են «մուտացիաների ոչ տիպական համակցություն», գրում Է հրատարակությունը:

Նոր տարբերակն ստացել Է B.1.640.2 նշանակումը եւ բժիշկների կողմից հայտնաբերվել Է Մարսելում: Ֆրանսիացի գիտնականների հետազոտության մեջ ասված Է, որ նոր տարբերակի մեջ հայտնաբերվել Է 46 մուտացիա: Այդ շտամի սպառնալիքի կամ վարակելիության մակարդակը հայտնի չԷ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել