Ոստիկանները թույլ չեն տալիս Վարդենիսի ավագանու անդամներին մտնել համայնքապետարանի շենք․ երդմնակալության արարողությունը տեղի է ունենում բակում
12:10 - 04 հունվարի, 2022

Ոստիկանները թույլ չեն տալիս Վարդենիսի ավագանու անդամներին մտնել համայնքապետարանի շենք․ երդմնակալության արարողությունը տեղի է ունենում բակում

Վարդենիս խոշորացված համայնքում ոստիկանները թույլ չտվեցին ավագանու անդամներին մտնել համայնքապետարանի շենք։ Համայնքապետի երդմնակալության արարողությունը տեղի է ունենում բակում։

«Ահարոն Խաչատրյան» դաշինքի փաստաբան Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ դեկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ավագանու առաջին նիստը, որի ընթացքում ընտրվել է համայնքապետ և նշանակվել է երդմնակալության արարողության օր։

«Վարչական դատարանում հայց է մուտագրվել, ընդունվել վարույթ, որի մասին մենք տեղյակ չենք եղել։ Հայցի ապահովման կապակցությամբ որևէ միջոց չի ընդունվել, ինչպես նաև չունենք դատարանի օրինական վճիռ, որ ավագանու նիստի ընթացքում ընդունված որոշումը անվավեր է, այսինքն՝ որոշումը իրավազոր է։ Հիմա ավագանին պետք է ներս մտնի համայնքապետարան և աշխատի»,-ասաց փաստաբանը նշելով, որ դատարանում վիճարկվելու է համայնքապետի ընտրությունը, ոչ թե ընտրության արդյունքները, հետևաբար որևէ իրավական հիմք չկա ավագանու անդամներին ներս չթողնելու և նրանց աշխատանքը իրականացնելու։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել