Միրամարի քաղաքագլուխը որոշել Է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար. CNN |armenpress.am|
13:48 - 28 մարտի, 2019

Միրամարի քաղաքագլուխը որոշել Է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար. CNN |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի Միրամար ոչ մեծ քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) քաղաքագլուխ Ուեյն Մեսամը մարտի 28-ին հայտարարել Է 2020 թվականին երկրի նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաալիքը: «Ամերիկան մեզ բոլորիս Է պատկանում : Ահա թե ինչու եմ ես պատրասվում իմ թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար: Որպեսզի լինեմ ձեր չեմպիոնը»,-հեռուստաալիքը մեջբերում Է Մեսամի խոսքը:

44-ամյա դեմոկրատ Ուեյն Մեսամը Միրամարի քաղաքագլխի աթոռն զբաղեցրել Է 2015 թվականին: Ինչպես նշում Է CNN հեռուստաալիքը, իր տեսաուղերձում Մեսամը, որը լայն ճանաչում չունի Ֆլորիդայի հարավային մասի սահմաններից դուրս, հիշատակել Է այդ թվում, որ իր ծնողները Ջամայկայից սերվածներ են: «Ես մեծ խանդավառությամբ եմ վերաբերվում ամերիկյան երազանքին, որովհետեւ ինձ համար դա հորինվածք չԷ»,-նշել Է Մեսամը:

:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել