Ղազախստանի նախագահը հրամայել է առանց զգուշացման կրակել ահաբեկիչների ուղղությամբ
13:49 - 07 հունվարի, 2022

Ղազախստանի նախագահը հրամայել է առանց զգուշացման կրակել ահաբեկիչների ուղղությամբ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամայել է իրավապահ մարմիններին և բանակին առանց նախազգուշացման կրակ բացել ահաբեկիչների վրա։ Նա այս մասին ասել է երկրի բնակիչներին ուղղված ուղերձում, հայտնում է tass.ru-ն։

Նախագահը նշել է, որ Ղազախստանի իշխանությունները մտադիր չեն բանակցել ահաբեկիչների հետ․
«Ի՞նչ բանակցություններ կարող են լինել հանցագործների, մարդասպանների հետ, մենք գործ ունեինք զինված և պատրաստված ավազակների հետ»,- ասել է Տոկաևը:

Հիշեցնենք, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են հունվարի 2-ից։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչներն են դուրս եկալ փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվել են ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնել են, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չի կայունացել։ 

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել