Ղազախստանում ձերբակալվել է ավելի քան 3,8 հազար մարդ |azatutyun.am|
17:02 - 07 հունվարի, 2022

Ղազախստանում ձերբակալվել է ավելի քան 3,8 հազար մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Ղազախստանում շարունակվող բողոքի ցույցերի, ուժայիննների հետ բախումների ընթացքում ձերբակալվածների թիվը ավելի քան 3 հազար 800 է, հաղորդել է երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ ուժայինների կողմից սպանվել է ավելի քան երկու տասնյակ մարդ, 26 հոգի էլ վնասվածքներ է ստացել։

Ղազախստանում վեցերորդ օրը շարունակվող բախումների ընթացքում մինչ այս պահը զոհվածների և վիրավորների մասին, մասնավորապես՝ քաղաքացիական անձանց շրջանում, ճշգրիտ տվյալներ չկան։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այսօր հայտարարել է, որ ինքն է իրավապահ մարմիններին ու բանակին հրամայել կրակ բացել առանց նախազգուշացման։ «Մենք գործ ունեինք զինված ու պատրաստված ավազակների հետ՝ թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա», - պնդել է Տոկաևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել