Ղազախստանում համազգային սուգ է հայտարարվել |armenpress.am|
13:10 - 08 հունվարի, 2022

Ղազախստանում համազգային սուգ է հայտարարվել |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանում ի հիշատակ վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի հետևանքով զոհվածների նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 10-ը հայտարարել է համազգային սգո օր:

«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին:

«Երկրի մի շարք շրջաններում իրականացված ահաբեկչական իրադարձությունների հետևանքով մարդկային բազմաթիվ զոհերի հետ կապված Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը որոշել է 2022 թվականի հունվարի 10-ը հայտարարել համազգային սգո օր»,-ասվում է Ուալիի տարածած հաղորդագրության տեքստում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել