Ալմաթիում հրազենային վիրավորումից 11-ամյա երեխա է մահացել |tert.am|
14:06 - 08 հունվարի, 2022

Ալմաթիում հրազենային վիրավորումից 11-ամյա երեխա է մահացել |tert.am|

tert.am: Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցող անկարգությունների ժամանակ հրազենային կրակոցից երեխա է մահացել, ևս մեկը տուժել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ղազախստանում երեխաների իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությանը:

Հաղորդվում է, որ իրավապաշտպանի տվյալներով՝ հունվարի 5-ին Ալմաթիում հրազենային վիրավորումից երեխա է մահացել: Ծնողները զբոսնելիս են եղել իրենց երեխաների հետ, երբ կրակոց է հնչել, որը ճակատագրական է դարձել 11-ամյա տղայի համար:

Բացի այդ, հունվարի 7-ին Ալմաթիի մանկական հիվանդանոցներից մեկը հրազենային վիրավորմամբ 15-ամյա պատանու է ընդունել: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Նշվում է, որ տղան հոր հետ մեքենայով երթևեկելիս է եղել, երբ նրանց մեքենայի ուղղությամբ կրակ է արձակվել:

Շարունակությունը՝ tert.am կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել