Ղազախստանի բոլոր շրջաններում իրավիճակը կայունացել է․ ձերբակալվել է գրեթե 5800 հազար մարդ
12:50 - 09 հունվարի, 2022

Ղազախստանի բոլոր շրջաններում իրավիճակը կայունացել է․ ձերբակալվել է գրեթե 5800 հազար մարդ

Ղազախստանի բոլոր շրջաններում իրավիճակը կայունացել է, օպերատիվ իրավիճակի նկատմամբ հսկողություն է սահմանվել, իրավապահ մարմիններն ազատ են արձակել նախկինում գրավված բոլոր վարչական շենքերը, վերականգնվում է կոմունալ օբյեկտների և կենսաապահովման համակարգերի աշխատանքը։ Այս մասին հայտնել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը՝ օպերատիվ շտաբի նիստի արդյունքները ամփոփելու ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

Նշվում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը պահպանում է Ղազախստանի մի շարք ռազմավարական օբյեկտներ։ 

Մամուլի ծառայությունը հայտնել է նաև, որ անկարգությունների ժամանակ Ղազախստանի իրավապահ մարմինները բերման են ենթարկել գրեթե 5800 հազար մարդու, որոնց թվում կան օտարերկրացիներ։ 

Ղազախստանի հանրապետական ​​նշանակության բոլոր ավտոճանապարհները հունվարի 9-ի դրությամբ բաց են, տրանսպորտային միջոցների տեղաշարժն ապահովված է, հայտնել են Ղազախստանի արդյունաբերության նախարարությունից։

Ղազախստանի իրավապահ մարմինները ձերբակալել են մոտ 300 մարդու, ովքեր փորձել են մեքենայով կամ ոտքով հատել պետական ​​սահմանը։ Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել