Ղազախստանի հարցով ՀԱՊԿ առցանց գագաթնաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ |tert.am|
12:08 - 10 հունվարի, 2022

Ղազախստանի հարցով ՀԱՊԿ առցանց գագաթնաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ |tert.am|

tert.am: Հայաստանի նախագահությամբ ՀԱՊԿ-ի առցանց գագթնաժողովը՝ Ղազախստանի հարցով, մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների ժամանկ զոհվածների:

Հանդիպման սկզբին լռության րոպե է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև վերջինս ներկայացրել է հանդիպման օրակարգը և խոսքը փոխանցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: Առցանց հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում է РБК-ն:

Հանդիպմանը մասնակցում են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել