Նուր-Սուլթանում մահացած է հայտնաբերվել Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի գնդապետը   |tert.am|
12:19 - 10 հունվարի, 2022

Նուր-Սուլթանում մահացած է հայտնաբերվել Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի գնդապետը |tert.am|

tert.am: Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) գնդապետ Ազամատ Իբրաևին մահացած են հայտնաբերել, նախաքննություն է իրականացվում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱԱԿ-ին:

Հաղորդվում է, որ հունվարի 10-ին Նուր-Սուլթանում իր տան բակում հայտնաբերվել է գնդապետի մարմինը:

Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել հունվարի 2-ին։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ գազի թանկացման։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնեցին, որ կվերանայեն գազի սակագինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։  

Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ցրել է կառավարությունը և գլխավորել Անվտանգության խորհուրդը, որը մինչ այդ գլխավորում էր Նուրսուլթան Նազարբաևը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել