ՀԱՊԿ-ը գործնականում ցույց տվեց իր ներուժը. ՌԴ նախագահ |armenpress.am|
13:27 - 10 հունվարի, 2022

ՀԱՊԿ-ը գործնականում ցույց տվեց իր ներուժը. ՌԴ նախագահ |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ-ն գործնականում ցույց տվեց իր ներուժը, օպերատիվ գործելու ունակությունը:

ՀԱՊԿ-ի արտահերթ գագաթնաժողովում այս մասին ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մեր կազմակերպությունը գործնականում ցույց տվեց իր ներուժը, արագ, վճռական և արդյունավետ գործելու ունակությունը: Դաշնակիցներից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել ՀԱՊԿ -ի ռազմական խմբավորման կազմում առաջադրված խնդիրների կատարման գործում», - ասաց Պուտինը:

Նա նշեց, որ դա վկայում է այն մասին, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող երկարամյա քրտնաջան աշխատանքը մասնակից պետությունների անվտանգության ամբողջական համակարգի ձեւավորման ուղղությամբ արդյունք է տալիս:

ՌԴ նախագահը հայտարարեց, որ  ՀԱՊԿ-ի զինվորականները ուսուցում են անցնում ընդհանուր ծրագրերով, ունեն համատեղ սպառազինություն, տեխնիկա եւ կապ:

«Շատ կարևոր է, որ մեր երկրների զինվորականները պատրաստություն են անցնում ընդհանուր ծրագրերով, համալրվում են սպառազինության, տեխնիկայի և կապի միասնական կամ համատեղելի նմուշներով: Խաղաղապահների տեղակայման հմտությունները զարգացրել ենք կանոնավոր համատեղ զորավարժությունների ընթացքում»,- ասաց Պուտինը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել