Պակիստանում 35 մարդ է զոհվել ձյան տեղումների եւ սաստիկ անձրեւների պատճառով |armenpress.am|
15:26 - 10 հունվարի, 2022

Պակիստանում 35 մարդ է զոհվել ձյան տեղումների եւ սաստիկ անձրեւների պատճառով |armenpress.am|

armenpress.am: Պակիստանի հյուսիս - արեւելքում եւ հյուսիս - արեւմուտքում առնվազն 35 մարդ Է զոհվել, շուրջ 30-ը՝ տուժել ձյան սաստիկ տեղումների եւ հորդ անձրեւների հետեւանքով:

Ինչպես հունվարի 10-ին հաղորդում Է The Nation թերթը, ձյան սաստիկ տեղումները հանգեցրել են 23 զբոսաշրջիկների մահվան, որոնց թվում կանայք եւ երեխաներ, Փենջաբի հյուսիս - արեւելյան նահանգի բարձրլեռնային ավտոմայրուղում: Նրանք գտնվել են ավտոմոբիլներում: Անցյալ շաբաթվա վերջին ավելի քան հազար ավտոմոբիլներ Էին արգելափակվել 2 մետրից ավելի բարձրությամբ ձնահյուսերից Մուրրի առողջարանային քաղաքի շրջանում:

Հունվարի 10-ին պակիստանցի զինծառայողների գործողության շնորհիվ խճուղին մաքրվել Է ձյունից եւ այնտեղ վերականգնվել Է երթեւեկությունը: Բոլոր տուժած զբոսաշրջիկներին օգնություն Է ցույց տրվել, հարյուրավոր մարդիկ են տեղավորվել ժամանակավոր ճամբարներում:

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը մարդանց մահվան պատասխանատվությունը դել Է Մուրրիի շրջանի վարչակազմի վրա, որը, նրա խոսքով՝ «հանկարծակիի Է եկել ձյան աննախադեպ տեղումների եւ մարդկանց կուտակումների» պատճառով, «որոնք ուղեւորության են մեկնել առանց հաշվի առնելու եղանակային պայմանները»:

Հունվարի 9-ին հորդ անձրեւների հետեւանքով առնվազն 12 բնակիչ Է զոհվել, շուրջ 30-ը՝ տուժել Պակիստանի հյուսիս - արեւմուտքի Խայբեր Փախթունխվայի նահանգում: Տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումներից ավելի քան 20 տուն Է քանդվել: Տարածաշրջանի իշխանությունները պարենային օգնություն եւ դեղորայք են ուղակել աղետի գոտի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել