Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Պակիստան՝ կարգավորելու հարաբերությունները
 |tert.am|
11:31 - 29 հունվարի, 2024

Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Պակիստան՝ կարգավորելու հարաբերությունները |tert.am|

tert.am: Իրանի ԱԳ նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը Պակիստան է ժամանել՝ նպատակ ունենալով կարգավորել Թեհրան-Իսլամաբադ հարաբերությունները, որոնք սրվել էին անցած շաբաթ փոխադարձ հրթիռային հարվածներից հետո, գրում է ՏԱՍՍ-ը:

Իրանի արտգործնախարարն Իսլամաբադ է ժամանել Պակիստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ջալիլ Աբբաս Գիլանի հրավերով:

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Իրանի ԱԳՆ ղեկավարի և Պակիստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի, ինչպես նաև վարչապետի պաշտոնակատարի միջև:

Առաջիկա բանակցությունների հիմնական թեման երկու երկրների հարաբերություններում լարվածության նվազեցումն է, որն առաջացել էր հունվարի 16-ին Պակիստանի տարածքում «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորման երկու շտաբների վրա Իրանի զինված ուժերի հարձակման հետևանքով։ Իրանցի զինվորականների չհամաձայնեցված գործողությունները հանգեցրել էին Իսլամաբադի անմիջական արձագանքին: Պակիստանն ի պատասխան հարվածել էր Իրանի տարածքին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել