tert.am: Իրանի զինված ուժերն առաջիկա ժամերին կսկսեն «Վելայաթի երկնքի պաշտպաններ 1402» ծածկանունով հակաօդային պաշտպանության լայնածավալ զորավարժությունները, հաղորդում է Tasnim-ը:
Հատկանշական է, որ զորավարժությունների մասին հայտարարվել է Իրանի տարածքին Պակիստանի օդային հարվածներից հետո:
Զորավարժություններում առաջին անգամ կկիրառվեն մի շարք առաջադեմ համակարգեր, ասել է ՀՕՊ բազայի հրամանատար Խաթամ ալ-Անբիան։
Միևնույն ժամանակ Պակիստանի բանակը բերվել է «չափազանց բարձր» մարտական պատրաստվածության վիճակի, գրում է Reuters-ը։
Այս որոշումը կայացվել է Իրանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին։
«Պակիստանի զինված ուժերը գտնվում են չափազանց բարձր պատրաստվածության վիճակում»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Անվտանգության ուժերի անանուն ներկայացուցիչը հավելել է, որ իրանական կողմի ցանկացած «արկածախնդրություն» Պակիստանի դեմ բուռն պատասխան կստանա։
comment.count (0)