1lurer.am: Պակիստանի՝ Իրանի տարածքին հարվածելուց առաջ հեռախոսազրույց են ունեցել երկու երկրների ԱԳ նախարարները, քննարկել տարածաշրջանում վերջին զարգացումները:
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է բարեկամական երկկողմ հարաբերությունները զարգացնելու և պաշտոնյաների միջև շփումները շարունակելու կարևորությունը։ Նա ընդգծել է՝ Իրանը հարգում է հարևան Պակիստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։
Աբդոլլահիանը շեշտել է՝ Պակիստանի տարածքում գործող «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը վտանգում է թե՛ Իրանի, թե՛ Պակիստանի անվտանգությունը։ Դիվանագետը վստահեցրել է, որ իրանական ուժերը չեն թիրախավորում Պակիստանի խաղաղ բնակչությանը:
Ջալիլ Աբբաս Ջիլանին ևս նշել է, որ Իրանի անվտանգությունը Պակիստանի անվտանգությունն է: Նա Թեհրանին կոչ է արել տեղեկություններ տրամադրել Պակիստանում ահաբեկչական խմբավորումների գործունեության մասին։ Նա պնդել է, որ Պակիստանում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը պակիստանյան ուժերի գործն է։
comment.count (0)