Մենք պետք է շատ սուր հարցերը ուղիղ ու բաց քննարկենք հանրության հետ. Նիկոլ Փաշինյան
12:16 - 25 մարտի, 2019

Մենք պետք է շատ սուր հարցերը ուղիղ ու բաց քննարկենք հանրության հետ. Նիկոլ Փաշինյան

Կառավարության արտահերթ նիստում խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց․

«Երբ ասում ենք՝ կոռուպցիայի դեմ պայքար, սա նաեւ կրթական համակարգում պետք է տեղ գտնի։ Հիմա ասում են՝ եկեք գնահատական տանք՝ ինչ է տեղի ունեցել մեր կրթական համակարգում, ինչքանով է կրթական համակարգը ներգրավված եղել քաղաքական գործընթացների մեջ, ինչքանով է ներգրավված եղել ապօրինությունների, այդ թվում՝ ընտրակաշառքների մեջ ու դա ինչ ազդեցություն է ունեցել կրթության որակի վրա։

Սրանք խորքային հարցեր են, որոնք կանխորոշելու են պետության ապագան։ Երրորդ հանրապետությունում մենք այդ կուլտուրան ունեցել ենք, երբ ընդունված չէ, որ իշխանությունը հանրության հետ բաց, պարզ, ազնիվ քննարկի հարցերը։ Մենք պետք է այդ կուլտուրայից դուրս գանք, մենք պետք է շատ սուր հարցերը ուղիղ քննարկենք հանրության հետ՝ բաց, անկեղծ մթնոլորտում, հակառակ դեպքում՝ մենք տեղապտույտի վիճակում կհայտնվենք, բայց, կարծում եմ, տեղապտույտի վիճակի մեջ չենք հայտնվի, քանի որ գիտենք՝ ինչի համար ենք հավաքվել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել