ՀՀ-ում 193 հազար հաշմանդամություն ունեցող կա, նրանց 60%-ն աշխատունակ տարիքի է, բայց աշխատում է 9 %-ը
11:10 - 21 մարտի, 2019

ՀՀ-ում 193 հազար հաշմանդամություն ունեցող կա, նրանց 60%-ն աշխատունակ տարիքի է, բայց աշխատում է 9 %-ը

2019 թվականի փետրվար ամսի դրությամբ «Զբաղվածության տարածքային կենտրոններում» հաշվառված է հաշմանդամություն ունեցող 2500 անձ:

Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել նրանցից 234-ը, որից 58-ը զբաղվածության պետական ծրագրերի արդյունքում: Այս մասին տեղեկացնում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից: Նախարարությունը նաեւ տրամադրել է վերջին 5 տարիների հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ցուցանիշները:

Եվ այսպես. 2015 թվականին հաշվառվել է 2499 մարդ, աշխատանքի տեղավորվել է 723-ը, որոնցից 764-ը՝ սեզոնային եւ ժամանակավոր աշխատանք:

2016-ին հաշվառվել է 2926 մարդ, աշխատանքի տեղավորվել է 990-ը, որոնցից 764-ը՝ սեզոնային եւ ժամանակավոր աշխատանքի:

2017-ին հաշվառվել է 2983 մարդ, աշխատանքի տեղավորվել է 187-ը սեզոնային եւ ժամանակավոր աշխատանքի անցնողներ չկան:

2018-ին հաշվառվել է 2500 մարդ, աշխատանքի տեղավորվել է 234-ը սեզոնային եւ ժամանակավոր աշխատանքի անցնողներ չկան:

Եթե համեմատենք 2019-ի տարեսկզբի եւ դրան նախորդած վերջին երկու տարիների՝ 2017-ի եւ 2018–ի տարեկան ցուցանիշները, ապա կտեսնենք, որ 2019 թվականի միայն հունվար եւ փետրվար ամիսների հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ցուցանիշները գերազանցում են նախորդ երկու տարիների ցուցանիշները:


2018 թվականի տարեվերջի տվյալներով`Հայաստանում կա հաշմանդամություն ունեցող շուրջ 193 հազար մարդ, նրանց ավելի քան 60%-ն աշխատունակ տարիքի են` 18-63 տարեկան: Սակայն աշխատում են քչերը՝ մոտ 9 %-ը: Հարկ ենք համարում նշել, որ այս թիվը եւս խիստ մոտավոր է, քանի որ կան գործատուներ, որոնք գրանցում են ոչ բոլոր աշխատակիցներին՝ հարկային մուծումներից խուսափելու նպատակով։ Բացի այդ, շատերն էլ աշխատանքի ընդունվելիս, հնարավորության դեպքում գործատուից թաքցնում են իրենց հաշմանդամությունը:

armtimes.com


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել