Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 293 նոր դեպք
11:13 - 15 հունվարի, 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 293 նոր դեպք

Հայաստանում հունվարի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 293 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 347 377-ի:

Ինչպես տեղեկացնում  Առողջապահության նախարարությունը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 8018 է:

Հունվարի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1515 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9533-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 106 է, ընդհանուր առողջացածներինը՝ 333 518, փաստացի բուժվողներինը՝ 4326: Մեկ օրում արվել է 5635 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 636 398 թեստավորում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել