Այդ արտահայտությունը կատակով եմ արել․ Վահան Քերոբյանը՝ երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում հրաժարական տալու մասին
11:37 - 19 հունվարի, 2022

Այդ արտահայտությունը կատակով եմ արել․ Վահան Քերոբյանը՝ երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում հրաժարական տալու մասին

Այսօր՝ Ազգային ժողովի նիստին՝ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը միացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ճեպազրույցը, որում նա 2021 թվականին խոստանում է երկնիշ տնտեսական աճ. «Այս մարդը խոստանում էր, որ եթե 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ չապահովվի, ապա ինքը հրաժարական է տալու։ Երկնիշ աճ ապահովվեց, բայց առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների մասով, երկնիշ տնտեսական աճ չապահովվեց, բայց այս մարդը այդ դեպքում հրաժարական չտվեց։ Արեգնազ Մանուկյանը հետաքրքրվեց, թե Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երբ է պատրաստվում հրաժարական տալ»։

Մանուկյանը Քերոբյանին նույն հարցը ուղղեց նաև «Առևտրի և ծառայությունների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ընթացքում։ 
Քերոբյանն էլ, արձագանքելով, ասաց՝ ձայնագրությունը կիսատ է․ «Եթե բարի լինեք, ամբողջությամբ միացնեք ձայնագրությունը, բոլորի համար պարզ կլինի, որ արտահայտությունը, որ ես արել եմ, կատակով եմ արել, որովհետև այն կոնտեսքտը, որում դա ասվել է, եղել է կատակով արած, որովհետև դրան շարունակել է արտահայտություն՝ գո՞հ եք»։

Այնուհետև Քերոբյանը այլ հարց բարձրացրեց․ «Դուք արդյո՞ք նման պատվախնդրությամբ գնում եք թակում եք Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, մյուս բոլոր միջազգային կազմակերպությունների դռները, ովքեր ևս կանխատեսումներ են արել և վրիպել են իրենց կանխատեսումներում շատ ավելի շատ, քան ես, քան մենք»։

2021 թվականի ապրիլի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ եթե 2021 թվականին չապահովվի երկնիշ տնտեսական աճ, ապա հրաժարական կտա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել