Ավստրալիայի Երիտասարդական ​​շարժումը հայտնել է Հայոց ցեղասպանության ու Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին |armtimes.com|
12:54 - 24 հունվարի, 2022

Ավստրալիայի Երիտասարդական ​​շարժումը հայտնել է Հայոց ցեղասպանության ու Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին |armtimes.com|

armtimes.com: Ավստրալիայի Երիտասարդական լիբերալ շարժումն ընդունել է 1915 թվականի հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը, ինչպես նաև Արցախի Հանրապետության բնիկ հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու բանաձև:

Այս մասին տեղեկացնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

Երիտասարդական լիբերալ շարժումը Ավստրալիայի լիբերալ կուսակցության երիտասարդական թևն է: Ավստրալիայի լիբերալ կուսակցությունը երկրի խոշոր քաղաքական ուժերից մեկն է և ներկայում դաշնային կառավարությունում է՝ վարչապետ Սքոթ Մորիսոնի գլխավորությամբ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ բանաձևի ընդունումը ցույց է տալիս Ավստրալիայի հասարակությունում 1915 թվականի ցեղասպանությունների ճանաչման աջակցող քննարկումների ընդլայնումը, ինչը հակասում է Մորիսոնի կառավարության քաղաքականությանը, որը շարունակում է խուսափել «ցեղասպանություն» բառն օգտագործելուց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել