Եվրախորհրդարանը (ԵԽ) հնարավոր չի համարում Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) հետաձգում տրամադրել մայիսի 23-ից հետո, երբ ԵՄ-ի երկրներում սկսվելու են նոր գումարման Եվրախորհրդարանի ընտրությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 21-ին՝ Եվրամիության գագաթնաժողովի նախաշեմին հայտարարել Է ԵԽ-ի Brexit-ի գծով համակարգող Գի Վերհոֆստադտը:
«Մեր դիրքորոշումը միանշանակ Է. Brexit-ը մայիսի 23-ից հետո ընկած շրջան հետաձգելը հնարավոր չԷ»,-հայտարարել Է նա: Ավելի վաղ նույն այս դիրքորոշումն Էր հայտնել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը, իսկ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկն ասել Է, թե Մեծ Բրիտանիան կարող Է հետաձգում ստանալ կամ մինչեւ եվրոպական ընտրութունների սկսվելը (մայիսի 23-26), կամ երկարատեւ հետաձգում՝ մեկ տարով կամ ավելի երկար ժամանակով, բայց այդ դեպքում բրիտանացիները պետք Է մասնակցեն Եվրախորհրդարանի ընտրություններին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ավելի վաղ դիմել Է Եվրամիությանը՝ խնդրելով ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը ավելի վաղ պլանավորված մարտի 29-ից հետաձգել մինչեւ հունիսի 30-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
comment.count (0)