1lurer.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Հանդիպման ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և Եվրոպայի խորհրդի ներդրմանը, այդ թվում՝ գլխավոր քարտուղարի՝ միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցչի՝ վերջերս Հայաստան կատարած այցի լույսի ներքո»,- նշված է ԵԽ պաշտոնական կայքում:
Գլխավոր քարտուղարը վերահաստատել է, որ բոլոր նրանք, ովքեր բնակվում են Եվրոպայի խորհրդի աշխարհագրական տարածքում, իրավունք ունեն լիարժեք իրականացնելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված բոլոր իրավունքներն ու ազատությունները:
Նա նաև ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության համար վստահության ամրապնդման միջոցների արդիականությունը՝ ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության, լրագրողների և երիտասարդների մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ Փաշինյանը Ստասբուրգում էր՝ ելույթ ունենալու Եվրոպական խորհրդարանում։
comment.count (0)