hetq.am: Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ ընդունվել է «ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերանայման ու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետ կապված պատժամիջոցների սահմանման անհրաժեշտության մասին» բանաձևը:
«Եվրոպական խորհրդարանը կոչ է անում ամբողջությամբ վերանայել Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունները՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները և այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վատթարացումը»,- նշվում է բանաձևում։
Խորհրդարանի պատգամավորները Եվրոպական հանձնաժողովից պահանջում են շտապ վերանայել էներգետիկայի ոլորտում Բաքվի հետ ռազմավարական գործընկերությունը՝ Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունները խախտելու համար:
Մասնավորապես, եվրոպացի պատգամավորներն առաջարկում են, Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի կամ հիբրիդային հարձակումների դեպքում, նվազեցնել ադրբեջանական գազի և նավթի ներկրումից կախվածությունը ու ամբողջությամբ հրաժարվել այդ մատակարարումներից։
Եվրոպական խորհրդարանի անդամները նաև կոչ են անում դադարեցնել ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները, մինչև «Ադրբեջանը ցույց տա, որ իսկապես պատրաստ է հարգել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգության խնդիրները»։ Բանաձևում եվրոպացի պատգամավորները նաև հանդես են եկել վիզային ռեժիմի պարզեցումից հրաժարվելու և որոշ ոլորտներում համագործակցության մակարդակն իջեցնելու օգտին՝ ադրբեջանական իշխանությունների կողմից ԵԽ պատգամավորների հասցեին անընդունելի մեկնաբանությունների և սպառնալիքների լույսի ներքո:
comment.count (0)