tert.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը զգուշացրել է, որ վտանգավոր է պնդել, որ «Օմիկրոն» հիմնամանրէն կարող է ազդարարել «Քովիդ-19»-ի սուր փուլի ավարտը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ԱՀԿ ղեկավարը հորդորել է երկրներին կենտրոնացած մնալ համավարակի դեմ պայքարի հարցում:
«Վտանգավոր է պնդել, որ «Օմիկրոնը» վերջին հիմնամանրէն կլինի: Ընդհակառակը, գլոբալ առումով կատարյալ պայմաններ են ստեղծվել ավելի շատ տեսակների ի հայտ գալու համար»,- ասել է Գեբրեյեսուսը:
comment.count (0)