ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 26-ի արտահերթ նիստում շարունակել է քննարկել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության առաջադրած Ռուբիկ Հակոբյանի թեկնածության հարցը:
Հանձնաժողովի անդամների կարծիքով՝ հարցի քննարկման ժամանակ թեկնածուն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել իրենց նկատմամբ, որից հետո փոխադարձ վիրավորանքներ են հնչել: Այնուհետեւ Ռուբիկ Հակոբյանը հանել է իր թեկնածությունը: Նիստն ավարտվել է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբիկ Հակոբյանի ելույթի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել իր և հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի միջև: Կողմերը միմյանց հասցեին վիրավորանքներ ու հայհոյանքներ էին հնչեցրել։
comment.count (0)