tert.am: Ռազմական խորհրդատվությունների համար արվող ծախսերը, որոնք Կանադայի կառավարությունն անցկացնում է Ուկրիանայում, կկազմի 340 մլն կանադական դոլար ($268 մլն): ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը:
«Կանադան որոշել է Ուկրաինային 340 մլն կանադական դոլար հատկացնել և համաձայնել է ևս 3 տարով երկարաձգել Unifier գործողությունը՝ զգալիորեն ընդլայնելով առաքելությունը»,- գրել է ուկրաինացի նախարարը սոցցանցում:
comment.count (0)