Նախատեսվում է ապագայում ունենալ մինչև 600 մեգավատ հզորության նոր միջուկային էներգաբլոկ. Արտեմ Պետրոսյան
09:19 - 20 մարտի, 2019

Նախատեսվում է ապագայում ունենալ մինչև 600 մեգավատ հզորության նոր միջուկային էներգաբլոկ. Արտեմ Պետրոսյան

Ատոմակայանը Հայաստանի Հանրապետության համար մեծ նշանակություն ունի, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, ը:

«Ատոմակայանի կանգառից հետո 90-ականներին էներգետիկ ճգնաժամ ունեցանք, որի հետևանքով բնակչությունն առանց էլեկտրաէներգիայի մնաց, Սևանա լճի մակարդակը նվազեց և ատոմակայանի վերագործարկումից հետո հնարավոր եղավ դուրս գալ էներգետիկ ճգնաժամից», - ասաց Պետրոսյանը:

Նա նկատեց, որ ներկայում շարունակվում են ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքները, և դրանց զուգահեռ նախատեսվում է ապագայում բարձրացնել միջուկային էներգաբլոկի հզորությունը:

«Այսօրվա գործող ռազմավարությամբ նախատեսվում է ավարտել շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները և ապագայում ունենալ նոր միջուկային էներգաբլոկ՝ մինչև 600 մեգավատ հզորությամբ: Անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ ուսումնասիրություններ և տեսնել՝ ինչ կլինի», - ասաց նա:

aysor.am

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել