Պատվաստվածները կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում կմեկուսանան 7 օր, չպատվաստավծները՝ 10 օր |hetq.am|
13:30 - 31 հունվարի, 2022

Պատվաստվածները կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում կմեկուսանան 7 օր, չպատվաստավծները՝ 10 օր |hetq.am|

hetq.am: Ամբողջական պատվաստված անձինք կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում կինքնամեկուսանան ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օր, իսկ չպատվաստվածները՝ 10 օր։ Չպատվաստված անձանց ինքնամեկուսացումը նույնպես կարող է 7 օր տևել՝ իրենց նախաձեռնությամբ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում: Կառավարությունը որոշումն ընդունել է հունվարի 31-ին՝ գրավոր ընթացակարգով։

Որոշումը կտարածվի նաև որոշման՝ ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց վրա:

Գործադիրի հիմնավորմամբ՝ Եվրոպական մի շարք երկրներ արդեն իսկ կրճատել են ինքնամեկուսացման ժամկետը։ Օրինակ, Մեծ Բրիտանիան ինքնամեկուսացման ժամկետ է սահմանել 7 օր, Ֆրանսիան և Շվեյցարիան՝ 5 օր:

Միաժամանակ, Կառավարության որոշմամբ՝ կթույլատրվի օդանավակայանում ժամանած անձանց դիմավորողների մուտքը ժամանման սրահ՝ հակահամաճարակային կանոնների պահպանման դեպքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել