Գերությունից վերադարձած ևս մեկ զինծառայող ազատ կարձակվի․ կալանքը երկարացնելու միջնորդությունը մերժվել է |factor.am|
17:15 - 01 փետրվարի, 2022

Գերությունից վերադարձած ևս մեկ զինծառայող ազատ կարձակվի․ կալանքը երկարացնելու միջնորդությունը մերժվել է |factor.am|

factor.am: Նոյեմբերի 26-ին ադրբեջանական գերությունից հայրենադարձված ենթասպա Արեն Արամյանը փետրվարի 6-ին կլինի ազատության մեջ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մերժել է Արամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին տեղեկացնում է Արամյանի պաշտպանի Արա Կարապետյանը։

«Դատարանը մերժեց Արեն Արամյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Փետրվարի 6-ին նախկին ռազմագերին և հայրենիքի համար կռիվ տված զինծառայողն ազատ կարձակվի։ Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Արղամանյանը։ Հարգանքներս Արենի համար բոլոր մտահոգ անձանց»,- նշել է փաստաբանը։

Դեկտեմբերի 6-ին Արեն Արամյանը ձերբակալվել է ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակում, ապա վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել և կալանավորման միջնորդություն ներկայացրել, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է։ Արեն Արամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել