Իրանում Covid-19-ից մեկ օրում մահացել է 50 քաղաքացի

 |armenpress.am|
18:23 - 01 փետրվարի, 2022

Իրանում Covid-19-ից մեկ օրում մահացել է 50 քաղաքացի |armenpress.am|

armenpress.am: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 50 քաղաքացի, այսպիսով` վիրուսից մահերի թիվը  հասել է 132 հազար 504-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Վերջին 24 ժամում երկրում գրանցվել է վիրուսի 35070 նոր դեպք, որից 1740-ը հոսպիտալացվել է:

Երկրում վարակված ընդհանուր 6 մլն 408 հազար 244 դեպքից 6 մլն 408 հազար 244 վարակված մարդ ապաքինվել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից։ 1703 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Իրանում պատվաստանյութի առաջին դոզան ստացել է արդեն 60 մլն 838 հազար 106 քաղաքացի, 54 մլն 189 հազար 193 քաղաքացի ստացել է պատվաստանյութի երկու չափաբաժիններն էլ: Իսկ երրորդ չափաբաժինը ստացել է 17 մլն 698 հազար 006 մարդ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել