Հարցը քննարկվում է. Արարատ Միրզոյանը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու մասին |1lurer.am|
13:46 - 02 փետրվարի, 2022

Հարցը քննարկվում է. Արարատ Միրզոյանը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այսօրվա ասուլիսի ընթացքում նշեց, որ ինքը և Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հրավեր են ստացել՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Միաժամանակ Միրզոյանը տեղեկացրեց, որ այս հարցում վերջնական որոշում դեռ չի կայացվել: 

«Միջոցառումը քիչ առաջ քննարկել ենք նաև պարոն Շալենբերգի հետ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այս մասով դեռ որոշում չունի, հարցը քննարկվում է: Ուզում եմ նշել, որ սա երկկողմ այց չէ, այն չպետք է դիտարկել երկկողմ համատեքստում: Սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին կարող է և Հայաստանը որոշել մասնակցել: Այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլև կարծում եմ, որ նույնիսկ եթե այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի»,- ասաց Միրզոյանը:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, Թուրքիան Հայաստանին հրավիրել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: 

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր՝ Հայաստանը ստացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր, քննարկվում է մասնակցության նպատակահարմարությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել