Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները կրկին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով վերախմբագրել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն պետական տուրքը կդառնա 6 մլն, իսկ փոխանակման կետերի համար 50 000 դրամի փոխարեն՝ 3 մլն դրամ:
Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները հիմնավորումներ են պահանջում` ոլորտի պետական տուրքը 60 անգամ բարձրացնելու նախաձեռնության վերաբերյալ։
Բողոքի ակցիայի մասնակիցները կարծում են, որ պետական տուրքի նման բարձր չափ սահմանելու դեպքում գրավատները կփակվեն, քանի որ ի վիճակի չեն լինելու վճարել այդ գումարը:
comment.count (0)