Քաշաթաղի շրջանի բնակիչները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով, որ իրենց բնակության տեղ տան |tert.am|
13:11 - 29 հունվարի, 2021

Քաշաթաղի շրջանի բնակիչները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով, որ իրենց բնակության տեղ տան |tert.am|

tert.am: Մենք Քաշաթաղից ենք, մեր բնակչությունը բռնի ուժով տեղահանվել է՝ սկսած հոկտեմբերի 18-ից, մեր բնակչության մեծ մասը եղել է ռազմաճակատում, համայնքները հանձնվել են, այժմ մեր պահանջը մեր գույքի փոխհատուցումն է՝ համարժեք և խելամտության սահմաններում: Այս մասին  ասաց Արցախի Քաշաթաղի շրջանի Հայկազյան համայնքի ղեկավարը:

Նշենք, որ Արցախի Քաշաթաղի շրջանի բնակիչները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով, որ իրենց բնակության տեղ տան:

Նրա խոսքով՝ Քաշաթաղից այսօր տեղահանված է մոտ 13 հազար բնակիչ, 3000 ընտանիք, որոնց մեծ մասը բնակվում է ՀՀ-ում: Նա նշեց, որ Հայաստանի կառավարությունից տրամադրվել է 300 հազար դրամ և 68 հազար դրամ օգնություն:

«Այդտեղ էլ ծրագրային խնդիրներ կան, և բնակչության մոտ 20 տոկոսը չի կարողանում օգտվել այդ ծրագրերից, և արդեն 4 ամիս է՝ մարդիկ ապրելու հնարավորություն չունեն»,- ասաց Հայկազյան համայնքի նախկին ղեկավարը և հավելեց, որ իրենց խնդիրն այն չէ, որ դառնան նպաստառու, պետությունից գումար ստացող, իրենց խնդիրն է գույքի փոխհատուցում ստանալը:

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել