tert.am: Մի խումբ վարորդներ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով չեղարկել ԱՊՊԱ-ի տարեկան վճարի՝ 3000 դրամով ավելացման որոշումը։ Նրանք ազդանշաններով երթ իրականացրին դեպի Ավտոապահովագրողների բյուրո, որտեղ վարորդների հետ հանդիպում է Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը։
«ԱՊՊԱ ոլորտի թանկացումները պայմանավորված են տվյալ ծառայության ինքնարժեքով, որի հիմնական մասը հատուցումներն են։ Հատուցումների ծավալն աճել է վերանորոգումների, պահեստամասերի գների աճի որոշ կարգավորումների արդյունքով, որի պատճառով երբևէ չվերանայված սակագներն արդեն համարժեք չեն եղել՝ ապահովելու հատուցումները»,-վարորդներին ասաց Վաղինակ Եղիազարյանը։
Ակցիայի մասնակիցներից մեկի դիտարկմանն էլ, որ եթե հաշվի են առել, օրինակ, պահեստամասերի թանկացումները, ինչու՞ ոչ մի կերպ չեն դիտարկել նաև քաղաքացու շահերը։ «Տպավորություն է, որ ամեն ինչ կատարվել է միակողմանի, ոչ մի կերպ վարորդի շահերը չեն պաշտպանվել»,-ասաց վարորդը։
Եղիազարյանն արձագանքեց՝ եթե հատուցումների արժեքներն ավելանում են, սակայն սակագինը մնում է նույնը, շահերը հաշվի առնելու ի՞նչ տարբերակ կար, ինչ-որ տեղից պետք է գումար ավելացվեր։ Բյուրոյի գործադիր տնօրենն ընդգծեց՝ քաղաքական որոշում չի կայացվել և չէր էլ կարող կայացվել, եղել է կոնկրետ որոշում՝ հիմնված հաշվարկի վրա։
Շարունակությունը՝ tert.am-ում
Կանխվել է Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը
15:54 - 28 դեկտեմբերի, 2024
comment.count (0)