Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հոկտեմբերի 27-ին Բաբայան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 30-ամյա Գոռ Հ.-ին, որը հոկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից։
ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների և ԱԱԾ Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 27-ին Արշակունյանց պողոտայում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին է տեղափոխվել նաև 21-ամյա Մխիթար Օ.-ն, որն էլ հոկտեմբերի 24-ից էր հետախուզվում էր զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով:
Երկուսի համար էլ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Նրանք ներկայացվել են քննչական բաժին:
Կանխվել է Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը
15:54 - 28 դեկտեմբերի, 2024
comment.count (0)