Նազարբաևը հրաժարականից առաջ որոշումը քննարկել է Պուտինի հետ |tert.am|
06:36 - 20 մարտի, 2019

Նազարբաևը հրաժարականից առաջ որոշումը քննարկել է Պուտինի հետ |tert.am|

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մարտի 19-ին իր լիազորությունները վայր դնելու որոշման մասին պաշտոնապես հայտարարելուց առաջ հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես նշում է kommersant.ru-ն, հեռախոսազրույցը տեղի է ունեցել ցերեկը:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի բովանդակության մասին տեղեկություն չկա:

Մինչդեռ minval.az-ը մեջբերում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, համաձայն որի՝ Պուտինն ու Նազարբաևը քննարկել են վերջինիս հրաժարականի հարցը:

«Պետությունների ղեկավարները խոսել են Նուրսուլթան Նազարբաևի՝ 2019թ. մարտի 20-ից Ղազախստանի Հանրապետության նախագահի լիազորությունները վայր դնելու որոշման մասին»,-ասվում է հաղորդագրությունում:

Հայտնի է, որ կողմերը պայմանավորվել են ապագայում շարունակել կանոնավոր շփումները:

tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել