ՀՀ բնակչության 25%-ի կարծիքով՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը պետք է սկսել ԼՂ խնդրի վերջնական լուծման և խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո
18:09 - 03 փետրվարի, 2022

ՀՀ բնակչության 25%-ի կարծիքով՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը պետք է սկսել ԼՂ խնդրի վերջնական լուծման և խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո

ՀՀ բնակչության 25%-ը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը պետք է սկսել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական լուծման և խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո։ Այս մասին  տեղեկանում ենք Միջազգային հանրապետական ինտիտուտի կատարած հետազոտությունից, որը վերաբերում է ՀՀ բնակչության շրջանում հանրային կարծիքի ուսումնասիրմանը: Տվյալները հավաքվել են 2021 թ․-ի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը մասնակցել է 1512 չափահաս քաղաքացի՝ ՀՀ բոլոր մարզերից եւ մայրաքաղաք Երեւանից։

16%-ը պատասխանել է, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը պետք է սկսել հայկական զինված ուժերի վերականգնումից հետո, 16%-ի կարծիքով՝ գործընթացի մեկնարկը չի բխում Հայաստանի և Արցախի շահերից, 15%-ը համարել է, որ գործընթացը պետք է սկսել որքան հնարավոր է շուտ, 14%-ի կարծիքով՝ գործընթացը անհրաժեշտ է սկսել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկզբունքների հստակեցումից հետո: 4%-ը համարել է, որ նախքան դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը անհրաժեշտ է ապառազմականացնել սահմանագծի որոշ հատվածներ։


Հայաստանը ե՞րբ պետք է սկսի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել