Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 57 քաղաքացի

 |armenpress.am|
20:24 - 04 փետրվարի, 2022

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 57 քաղաքացի |armenpress.am|

armenpress.am: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 57 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 132 հազար 681-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանում վերջին մեկ օրում գրանցվել է վիրուսի 36 հազար 908 նոր դեպք, որից 2262-ը հոսպիտալացվել է:

Երկրում գրանցված ընդհանուր 6 մլն 520 հազար 707 դեպքից 6 մլն 130 հազար 566-ը հոսպիտալացվել է: 2085 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 61 մլն 20 հազար 487 քաղաքացի, երկրորդ չափաբաժինը՝ 54 մլն 405 հազար 243 քաղաքացի: Իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվն արդեն 19 մլն 23 հազար 540 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել